Շինավարտ՝ 2025 թ․



140 հա մակերեսով Defanse Housing-ը ներառելու է 2 բնակելի թաղամասեր, կենտրոնական անտառ-պուրակ, դպրոցներ, մանկապարտեզներ, բիզնես կենտրոն, մեծ մարզահամալիր, առևտրի կենտրոն, գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ դիագնոստիկ և ուռուցքաբանության կենտրոններ: Առաջին փուլով նախատեսում է շահագործման հանձնել կենտրոնական անտառ-պուրակը, առաջին բնակելի թաղամասը՝ 66 բազմաբնակարան բնակելի շենքերով, դպրոց, առնվազն 2 մանկապարտեզ։

Կենտրոնական Անտառ-Պուրակի Հիմնումը


Շուրջ 24 հա տարածքով կենտրոնական անտառ-պուրակում իտալացի դենդրոլոգների մասնակցությամբ տնկվել և մշակվել են Իտալիայից բերված շուրջ 4000 ծառեր` փոշեկլանիչ տերևներով սոսիներ, արծաթափայլ եղևնիներ, կարմրատերև թխկիներ, տուաներ, սակուրաներ։


Անտառ-պուրակի հիմնման աշխատանքները մոտենում են ավարտին։ Իրականացվում են 5 շատրվանային կոմպլեքսների երեսպատման աշխատանքները։ Շատրվանային կոմպլեքսների շահագործումը նախատեսվում է մինչև այս տարվա օգոստոս: Անտառ-պուրակում կառուցվում է նաև Հայաստանի խոշորագույն գունաձայնային, լազերային շատրվանային կոմպլեքսը:

Առաջին Բնակելի Թաղամասի Նորակառույցները


Առաջին բնակելի թաղամասի համար եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը գործում է անժամկետ: 66 բնակելի շենքերը նախատեսված է շահագործման հանձնել 2025 թվականի վերջին:


Ընկերությունը բնակելի համալիրների կառուցապատումն իրականացնում է՝ ինժեներական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։


Նորակառույցներն ունեն 9 բալ և ավել սեյսմակայունություն: Թաղամասը գտնվում է 200 մ խորությամբ բազալտե շերտի վրա, իսկ շենքերը կառուցվում են 1.4 մետրանոց երկաթբետոնյա հիմնային սալերի վրա:


Շենքերն ապահովված են բացառապես նոր ստեղծվող, առաջնակարգ կոմունիկացիոն համակարգերով (ջուր, գերհզոր էլեկտրական ենթակայան, գազ, առանձին կոյուղատար համակարգ): Գործելու է ջեռուցման կենտրոնացված համակարգ՝ կոմունալ ծախսերի կրճատման հնարավորությամբ:


Նորակառույցներն ապահովված են լինելու ոլորտի առաջատար ընկերության արտադրած բարձրորակ վերելակներով, որոնց խցիկները և դռները կոռոզիոն դիմադրությունը մեծացնող, բարձր ջերմաստիճանի դեպքում ամրությունը բարձրացնող, մոլիբդեն պարունակող, քրոմ-նիկել չժանգոտվող պողպատից են:


Յուրաքանչյուր բնակելի համալիրում միջբակային տարածքները 12.000 քմ են՝ շենքերի միջև շուրջ 100 մ հեռավորությամբ:

Շենքերի Կառուցման Աշխատանքները


Այժմ իրականացվում է շենքերի ներքին և արտաքին պատերի շարը, իսկ մոնոլիտային աշխատանքները մոտենում են ավարտին։ Հունիս ամսվա դրությամբ արտադրական պլանը կազմում է ամսական 35.000 քմ բետոնի շինարարական մակերես, ինչը հավասար է 3 բարձրահարկ շենքերի կառուցման: 


Նախապատրաստվում են երեսպատման, լուսամուտների տեղադրման շինաշխատանքները։ Երեսպատումն իրականացվելու է շենքերին էներգախնայողություն հաղորդող, հատուկ ջերմամեկուսիչ շերտով, ճապոնական տեխնոլոգիաներով մշակված, ֆիբրոցեմենտային, հրդեհակայուն, ինքնալվացվող և օդափոխվող սալիկներով։ Տեղադրվելու են նորակառույց բնակարաններին լավ լուսավորություն հաղորդող, բարձրորակ պանորամային լուսամուտներ՝ ալյումինե պրոֆիլներով, ջերմամեկուսիչ ու ձայնամեկուսիչ շերտով:

Դպրոցների և Մանկապարտեզների Հիմնումը


Առաջին բնակելի թաղամասում նախատեսված են մասնավոր դպրոց (եվրոպական դպրոցի մասնաճյուղ), 2 պետական մանկապարտեզներ։


Կառավարության դպրոցաշինական ծրագրերով նախատեսված է նաև պետական դպրոցի կառուցում։ Բարձրակարգ կրթական հաստատությունների գործունեությունը թաղամասում կապահովի բարեկեցիկ ուսումնակրթական միջավայր։

Բնակարաններ Կառուցապատողից


Կենսաապահովման լավագույն ցուցանիշներով թաղամասում կարող եք գնել բնակարան հիփոթեքով՝ եկամտային հարկի վերադարձի հնարավորությամբ, փուլային (մաս-մաս) կամ միանվագ վճարմամբ:


Կատարե´ք Ձեր հեռանկարային, շահավետ ներդրումը Հայաստանի առաջատար կառուցապատողի լայնամասշտաբ նախագծում: 


📍 Գրասենյակ՝  Հյուսիսային պողոտա 8/8


📍 Տիչինայի 320, Աջափնյակ, Երևան


📞+37495 020 020


+37495 040 040


+37495 060 060


+37411 700 007

Այստեղ դու տանն ես ...