Գունաձայնային, Լազերային Ամենամեծ Շատրվանային Կոմպլեքսը Հայաստանում



Defanse Housing-ը 140 հա տարածքով միակ նորակառույց թաղամասն է Երևանում, որտեղ կատարվում է լայնամասշտաբ էկոկառուցապատում և ստեղծվում են նոր ինժեներական ենթակառուցվածքներ:

Ավելի քան 45․000 բնակչի համար ընկերությունը ստեղծում է ժամանակակից կենսամիջավայր։

Առաջին բնակելի թաղամասի 66 բազմաբնակարան բնակելի շենքերի, դպրոցի ու մանկապարտեզների կառուցապատմանը զուգահեռ հիմնվում է կենտրոնական անտառ-պուրակը։  Այստեղ, 5 շատրվանային կոմպլեքսներից բացի, կառուցվում է Հայաստանի՝ գունաձայնային և լազերային ամենամեծ շատրվանային կոմպլեքսը։

Շատրվանային Կոմպլեքսի Առանձահատկություններից


Նորագույն սարքավորումներով կառավարվող շատրվանային կոմպլեքսը կունենա՝


  • 45 մ երկարությամբ, 25 մ լայնությամբ ջրային հայելի
  • Մինչև 10մ բարձրությամբ ջրաշիթերի պարային հոսք՝ գունաձայնային, լազերային, փրփուրների, կրակների էֆեկտներով 
  • Ջրային մեծ էկրանին՝ լազերային, հոլոգրաֆիկ պատկերների ստեղծման հնարավորություն
  • Շատրվանին կից կառուցվելու է 5մ բարձրությամբ ջրվեժ:

Ջրային-երաժշտական Ներկայացումներ՝ Հարմարավետ Միջավայրում


Ընկերությունը հոգացել է նաև շատրվանային շոուն դիտողների համար հարմարավետ միջավայր ստեղծելու մասին։


Անմիջապես շատրվանային կոմպլեքսին կից՝ մինչև թաղամասի շրջագծային անտառային շերտը ևս կատարվելու է խիտ ծառատունկ:

Տեղադրվելու են հատուկ Դեֆանս Հաուզինգի համար արտադրված նստարաններ։


Հարակից տարածքներում լինելու են հանգստյան գոտիներ։ Նախատեսված են նաև ժամանցի վայրեր։

Ստեղծելով Քաղաքաշինական Մնայուն Արժեքներ


Շատրվանային կոմպլեքսը, համալրելով անտառ-պուրակի ձևավորած էկոմիջավայրը, կնպաստի զով և մեղմ միկրոկլիմայի պահպանմանը: Այն իր շուրջը ընտանեկան հանգստի, զբոսաշրջային այցելությունների նոր կենտրոն կձևավորի՝ թաղամասի կենտրոնական անտառ-պուրակը դարձնելով Երևանի կարևոր վայրերից մեկը։


Ներթաղամասային ակտիվ շարժը, ինչպես նաև թաղամաս մեծաթիվ այցելությունները նպաստավոր կլինեն տեղի կոմերցիոն գործունեությունների համար:

Անշարժ Գույք Կառուցապատողից


Ձեր կարևորագույն ներդրումը վստահեք Հայաստանի առաջատար կառուցապատողին։


Ապահովեք որակյալ կենսամիջավայր Ձեր և Ձեր ընտանիքի համար՝ գնելով նորակառույց բնակարան՝


  • Միանվագ մարմամբ՝ 5% զեղչով
  • Փուլային (մաս-մաս), անտոկոս վճարմամբ
  • Հիփոթեքով՝ եկամտային հարկի վերադարձի հնարավորությամբ


Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը առաջին բնակելի թաղամասի բնակարանների համար գործում է անժամկետ։


Վաճառվում են նաև ավտոկայանատեղիներ և կոմերցիոն տարածքներ։ 


📍 Գրասենյակ՝  Հյուսիսային պողոտա 8/8


📍 Տիչինայի 320, Աջափնյակ, Երևան


📞+37495 020 020


+37495 040 040


+37495 060 060

Այստեղ դու տանն ես ...